

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես հայտնում է Press Trust of India (PTI)՝ վկայակոչելով փորձագետներին, փրփուրը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը։
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխող «Ընդհանուր մարդկանց» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին:
«Հատուկ փրփրազերծիչներ արդեն ցողվել են այս խնդրի դեմ պայքարելու համար, և մետրոպոլիայի կառավարությունն ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կառավարելու և կարգավորելու համար»,-PTI-ն մեջբերում է կուսակցության խոսնակի խոսքերը:
Քայքայիչ փրփուրը պարունակում է ամոնիակ և ֆոսֆատներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար, այդ թվում՝ շնչառության և մաշկի հետ կապված խնդիրներ, ասում են բնապահպանության փորձագետները:
Դելիի ազգային մայրաքաղաքային տարածքում գտնվող Յամունան միշտ բնութագրվում է աղտոտվածության բարձր մակարդակով, այստեղ, գործնականում, ձուկ չկա:
Քաղաքացիները մայրաքաղաքի իշխանություններին մշտապես մեղադրում են անգործության և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի ոչ բավարար ջանքերի մեջ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…