Հայաստան

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` «B+»-ից դարձնելով «BB-»

Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ կայուն հեռանկարով։

Վարկանիշային գործակալության կայքի հաղորդագրության համաձայն, Հայաստանի դիրքի բարելավմանը նպաստել են կայուն տնտեսական աճը և պետական ​​պարտքի կայունացումը։ Դրական գործոններ են դարձել նաև հարկաբյուջետային կայունությունը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը։

Նշվում է, որ 2020 թվականին վարկանիշի իջեցումից հետո Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ուժեղ վերականգնում, և Fitch Ratings-ն ակնկալում է, որ այս թափը կշարունակվի՝ հաշվի առնելով ներգաղթյալների արտասովոր հոսքը: 

«2022 թվականին ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից մոտ 50.000-65.000 ներգաղթյալներ (համարժեք է Հայաստանի բնակչության 2,2%-ին մինչև հակամարտությունը) բնակություն են հաստատել երկրում»,- ասվում է վարկանիշային գործակալության հաշվետվության մեջ։

Նշվում է, որ դա նպաստել է Հայաստանի տնտեսության հզոր աճին՝ 2022 թվականին 12,6% մակարդակում: Միևնույն ժամանակ, Fitch-ն ակնկալում է, որ հանրապետության տնտեսությունը 2023 թվականին կաճի 7,2%-ով, 2024 թվականին՝ 5,9%-ով, 2025 թվականին՝ 4,5%-ով։

Միևնույն ժամանակ, գործակալության վերլուծաբանները որոշակի ռիսկեր են տեսնում՝ կապված ռուսական շուկայից Հայաստանի տնտեսության մեծ կախվածության հետ (2023 թվականի հունվար-մայիսին 49% արտահանում և 25% ներմուծում), թեև կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը կշահի երկիր վերաարտահանման կտրուկ աճից՝ կապված պատժամիջոցների պատճառով դեպի Ռուսաստան այլ առևտրային ուղիների փակման հետ։

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ սպառումը կմնա կայուն, ապրանքների և ծառայությունների արտահանման հեռանկարները բարենպաստ կլինեն՝ չնայած հայկական դրամի ուժեղ ամրապնդմանը, հիմնականում զբոսաշրջության աշխուժացման և դեպի Ռուսաստան վերաարտահանման հաշվին։ Գործակալությունը կարծում է, որ եթե ներկայիս տնտեսական միտումները շարունակվեն, ապա Հայաստանի առանց այն էլ բարենպաստ միջնաժամկետ աճի ներուժը (գնահատվում է 4,5%), կարող է լրացուցիչ խթան ստանալ աշխատուժի ընդլայնումից և արտադրողականության բարձրացումից։

Fitch Ratings–ն ակնկալում է, որ մեկ շնչին ընկնող եկամուտը (շուկայական փոխարժեքով) մինչև 2025 թ. գրեթե կկրկնապատկվի՝ 2021 թվականի մակարդակի համեմատ:

Գործակալությունը կարծում է, որ տարեսկզբից Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկերն ավելացել են՝ Լաչինի միջանցքի 7 ամիս շարունակ ադրբեջանական շրջափակմամբ և սահմանին ռազմական բախումներով։ Երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են, սակայն, գործակալության կարծիքով, դրանք «հազիվ թե հանգեցնեն տեւական խաղաղության համաձայնագրի՝ տարածքային փոփոխությունների բացակայության պայմաններում, որոնց համաձայնություն տալը Հայաստանի համար կարող է քաղաքականապես դժվար լինել»: Գործակալությունը գնահատում է, որ ռազմական հակամարտության դեպքում ռազմական գործողությունները հիմնականում կսահմանափակվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանով, իսկ ավելի լայն մակրոտնտեսական հետևանքները Հայաստանի համար սահմանափակ կլինեն։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

7 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

8 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

8 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

9 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

9 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

10 hours ago