Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Ռուսաստանին կոչ է արել վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին։ Պոնտիֆիկոսի խոսքերը փոխանցում է Reuters-ը։
«Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի իշխանություններին վերադառնալ սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկն ապահով տեղափոխվի»,- ասել է նա։
Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 17-ին։
Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ նման որոշում է կայացվել Մոսկվայի պայմանները չկատարելու պատճառով։