«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ զբաղվում է քաղաքական մանիպուլյացիաներով՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով»,– այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության հետ կապված Հայաստանի ԱԳՆ հայտարարության։
«Ինչպես նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ, 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Վագիֆ Չերքեզովիչ Խաչատրյանը հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իրականացրել է ադրբեջանական բնակչության ջարդ. «Ջարդի ժամանակ սպանվել է 25, վիրավորվել՝ 14, արտաքսվել 358 ադրբեջանցի։ Վագիֆ Չերքեզովիչ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (դեպորտացիա կամ բնակչության բռնի տեղահանում) հոդվածներով, և դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հենց այս քրեական գործի շրջանակներում նա հուլիսի 29-ին Հայաստան գնալու ճանապարհին բերման է ենթարկվել սահմանային անցակետում։
Հաշվի առնելով, որ Վագիֆ Խաչատրյանը բուժման նպատակով էր մեկնում Հայաստան, ապահովվել է նրա տեղավորումը Բաքվում գտնվող բուժհաստատությունում և նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Համապատասխան պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…