Լրահոս 24/7
31.07.2023

Արցախի Մարտունի շրջանում նկատվում է դեղորայքի խիստ պակաս

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Ժողովուրդը շրջանում զբաղված է իր ամենօրյա խնդիրների մասնակի լուծմամբ՝ ելնելով հնարավորություններից: Պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով են իրականացնում իրենց պարտականությունները: Բուժապահովումը կազմակերպվում է` ստեղծված իրավիճակից ելնելով:

Մարտունու հիվանդանոցում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, և հնարավորության սահմաններում տրվում է մասնագիտական խորհրդատվություն, արվում ստացիոնար բուժումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է դեղորայք:Սակայն դեղորայքի պաշարը օրեցօր նվազում է: Ստուգումներ ենք իրականացրել համայնքների ամբուլատոր կետերում և արձանագրել` քանի որ մեկ ամսից ավելի է` դեղորայքային որևէ ապահովում չկա, նկատվում է դեղորայքի այնպիսի տեսակների պակաս, որոնք խիստ անհրաժեշտ են:

Մեր կողմից որոշում է ընդունվել և կազմվել հիվանդներին երեք ուղղություններով (Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշենից և հարակից համայնքներից Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ) Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ»,-ներկայացրել է Հ.Հայրումյանը:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50

Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09

Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50

Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20

Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00

Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48

Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35

«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21