Լրահոս 24/7
31.07.2023

Բալասանյանը՝ Արցախից զինտեխնիկա հանելու վերաբերյալ հայտարարության մասին

Բալասանյանը՝ Արցախից զինտեխնիկա հանելու վերաբերյալ հայտարարության մասին

«Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը 2 տարի 9 ամիս բանակցել են Ադրբեջանի հետ, ինչ-որ հարցեր են լուծել, ինչ-որ խնդիրներ են լուծել, զենք են այստեղից հանել տարել, տանկեր, նոր գրաֆիկ են արել, որ այդ տանկերը ու 56 հատ տեխնիկա նորից հանեն և այլն, չեմ ուզում խորանալ»:

Այս մասին երեկ հարցազրույցի ժամանակ հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Այս հայտարարությանը անդրադարձել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից լրատվամիջոցներում տարաբնույթ հայտարարություններ են արվում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին, որի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել. Արցախի Հանրապետության նախագահի կողմից նշանակվելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերի համակարգող՝ ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին մասնակցել եմ բացառապես նշյալ լիազորությունների սահմաններում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտը ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի Արցախի Հանրապետության կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն:

Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին, որպես ԱԽ քարտուղար՝ արցախյան պատկան մարմինների հետ մասնակցել եմ ԱՀ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության խնդիրների կարգավորման աշխատանքներին:

Հաշվի առնելով անվտանգային համակարգի նրբությունները՝ առհասարակ, իմ պաշտոնավարման ընթացքում և այսօր էլ հնարավորության սահմաններում իրականացվելիք աշխատանքների մասին մշտապես նախընտրել եմ չբարձրաձայնել և խուսափել դրանք հանրայնացնելուց:

Ուստի վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ: Հորդորում եմ զերծ մնալ այս ծանր ժամանակաշրջանում մեր հանրությանը պառակտող և առանց որևէ հիմքերի մեկնաբանություններ անելուց»:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան