Լրահոս 24/7
01.08.2023

Տոնոյանը մանրամասնել է պատերազմի օրերին իր՝ Մեղրիում գտնվելու հանգամանքները

Տոնոյանը մանրամասնել է պատերազմի օրերին իր՝ Մեղրիում գտնվելու հանգամանքները

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե աչքերով է տեսել՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։

Նա մանրամասնել է պատերազմի օրերին իր՝ Մեղրիում գտնվելու հանգամանքները։ Ըստ Տոնոյանի, այդ ժամանակ ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա արդեն կային բավականին մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրիի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։

Տոնոյանի համոզմամբ` իր` որպես պաշտպանության նախարար, հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն է ունեցել և զինուժի, և բնակչության վրա։

«Այդ ժամանակ ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։ Ես ինքս եմ տեսանկարահանել դա։ Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։ Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– ընդգծել է նա։

Ըստ Տոնոյանի, Մեղրիից հետ է կանչվել ՀՀ վարչապետի կողմից` տեղի իրավիճակը գնահատելուց հետո։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան