Լրահոս 24/7
01.08.2023

«ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է». Տոնոյան

«ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է». Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՍՈւ-30 կործանիչների գնման հարցին։ Ըստ նրա, կործանիչները հնարավորություն էին տալու հեռավորության վրա և ճշգրիտ խոցել հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները։

Նա ասաց, թե ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը. «Իսկ սպառազինության և ռազմական տեխնիկայի այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ–30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ–30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»։

Անդրադառնալով ՍՈւ–30-ների՝ մարտական թռիչքներ չիրականացնելու մասին հարցին, նա նշել է, թե նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈւ–30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների մատակարարում իրականացվել է. «Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի մեկ–երկու օրվա մարտական գործողությունների վարման առումով հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք որ այսօր ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտած կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռներն օգտագործվել են նաև ՍՈւ-30–ների համար ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»։ 

Տոնոյանը նաև նշել է, որ ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար. «Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»։ 

Խոսելով կործանիչների ձեռք բերման ֆինանսական աղբյուրների մասին, նա շեշտել է, թեոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներով։ Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ մանրամասնել փակ նիստում։

Հանձնաժողովում որոշվեց ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերմանն առնչվող մյուս բոլոր հարցերը քննարկել փակ նիստում։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան