Քաղաքականություն

Կապանում բացվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն։

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը հայտարարել է, թե ըստ իրենց առաքելության պլանի, ՀՀ-ում ունենալ 6 օպերատիվ բազա. «Գրեթե մոտ ենք մեր պլանների իրականացմանը»,– ասել է նա՝ հավելելով, որ հիմնական աշխատող մշտական կենտրոնները Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում են։ 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է կենտրոնի բացումը. «Այն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Դիտորդական առաքելության  ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապանում։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, ովքեր բնակվում են այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա»,- ասել է նա։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը պատրաստվում է նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

14 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago