MOSCOW, RUSSIA FEBRUARY 12, 2020: Russia's Foreign Ministry Spokesperson Maria Zakharova gives a briefing on the current Russian foreign policy and international relations. Valery Sharifulin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։
Մասնավորապես, լրագրողի հարցին ի պատասխան, նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, և Մոսկվան չի կարող ողջ էներգիան ուղղել այդ խնդրին։
Զախարովան այդ տրամաբանությունն անվանել է քիչ հասկանալի։
«Նման խոսակցությունը փաստական հիմքեր չունի։ Դրանք հավանաբար գնահատողական դատողություններ են, անձնական տեսակետ, հնարավոր է՝ էմոցիաներ։ Պետք է փաստերին նայել։ Մենք ամբողջությամբ եղել ու մնում ենք հետաքրքրված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում հասնենք կայուն խաղաղության և համաձայնության»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրականացնում են իրենց մյուս պարտականությունները։
«Ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին ՌԴ մասնակցությամբ տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ»,- ասել է նա՝ հիշեցնելով վերջին երեք ամսվա ընթացքում ՌԴ կազմակերպմամբ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններին՝ Զախարովան հարց է բարձրացրել. «Չեմ հասկանում՝ պարոն Փաշինյանն ուզում է, որ խաղաղապահները դո՞ւրս գան»։ Զախարովան նաև հարցրել է՝ մի՞թե ՀՀ իշխանությունների համար խաղաղապահների ներկայությունն անցանկալի է։ Ըստ Զախարովայի, ռուս խաղաղապահները կարևորագույն գործառույթներ են իրականացնում. «Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ ոչ հազվադեպ երկիմաստ դիրքորոշում են որդեգրում, և դրա համար շատ ցանկալի էր, որ այս հարցի շուրջ երկիմաստություն չլինի, որովհետև բառախաղերը լավ բանի չեն հանգեցնի։ Ամեն ինչ կասկածի տակ դնելու փորձերը մեծ հարցեր են առաջացնում»։
Զախարովան նաև նշել է. «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների ջանքերի պակասի մասին ցանկացած պնդում կրկնակի անտեղի է թվում»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…