Լրահոս
02.08.2023

Մարիա Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Մարիա Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։

Մասնավորապես, լրագրողի հարցին ի պատասխան, նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, և Մոսկվան չի կարող ողջ էներգիան ուղղել այդ խնդրին։

Զախարովան այդ տրամաբանությունն անվանել է քիչ հասկանալի։

«Նման խոսակցությունը փաստական հիմքեր չունի։ Դրանք հավանաբար գնահատողական դատողություններ են, անձնական տեսակետ, հնարավոր է՝ էմոցիաներ։ Պետք է փաստերին նայել։ Մենք ամբողջությամբ եղել ու մնում ենք հետաքրքրված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  հարցում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում հասնենք կայուն խաղաղության և համաձայնության»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրականացնում են իրենց մյուս պարտականությունները։

«Ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին ՌԴ մասնակցությամբ տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ»,- ասել է նա՝ հիշեցնելով վերջին երեք ամսվա ընթացքում ՌԴ կազմակերպմամբ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններին՝ Զախարովան հարց է բարձրացրել. «Չեմ հասկանում՝ պարոն Փաշինյանն ուզում է, որ խաղաղապահները դո՞ւրս գան»։ Զախարովան նաև հարցրել է՝ մի՞թե ՀՀ իշխանությունների համար խաղաղապահների ներկայությունն անցանկալի է։ Ըստ Զախարովայի, ռուս խաղաղապահները կարևորագույն գործառույթներ են իրականացնում. «Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ ոչ հազվադեպ երկիմաստ դիրքորոշում են որդեգրում, և դրա համար շատ ցանկալի էր, որ այս հարցի շուրջ երկիմաստություն չլինի, որովհետև բառախաղերը լավ բանի չեն հանգեցնի։ Ամեն ինչ կասկածի տակ դնելու փորձերը մեծ հարցեր են առաջացնում»։

Զախարովան նաև նշել է. «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների ջանքերի պակասի մասին ցանկացած պնդում կրկնակի անտեղի է թվում»։ 

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր