Չորեքշաբթի կեսօրին Թբիլիսիում այցելուներին և աշխատակիցներին շտապ տարհանել են Արդարադատության տանից։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչակազմն անանուն ահազանգ է ստացել շենքում տեղադրված ռումբի մասին։ Այս մասին գրել է Interfax-ը։
Ոստիկանությունը շրջափակել է շենքը, որտեղ աշխատում են կրիմինալիստները, սակրավորները, կինոլոգները։
Արդարադատության տունը հանրային հաստատություն է, որտեղ կենտրոնացված են հանրային ծառայությունները (ավելի քան 300 ծառայություն)։