Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարություններին։

Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի վարչապետն իր ելույթով փորձում է միջազգային հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, տարածքային ամբողջականության և դելիմիտացիայի հետ կապված հարցերում։ Նրանք պնդել են, թե Լաչինի անցակետը փակ չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մատուցմամբ՝ «եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, եթե աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է զերծ մնա նման սադրիչ քայլերից, աջակցի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ․- խմբ.) ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը հայ բնակիչներին ներգրավելու համար: Հայկական կողմը ևս չպետք է խոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրմանն ուղղված՝ Ադրբեջանի ջանքերին», – ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Վարչապետի հաստատմանն են ներկայացվել ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով…

2 mins ago

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ…

3 mins ago

Հանձնաժողովների կանոնակարգը կներառվի ԱԺ նիստերի օրակարգ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։…

24 mins ago

Հարձակում «Հըզբոլլահին» հովանավորող ասոցացիայի շենքերի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակում են գործել Բեյրութի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը…

47 mins ago

Հայտնի են Մոլդովայում հանրաքվեի արդյունքները

ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեում ըստ արձանագրությունների 99,01%-ի տվյալների հետևյալ պատկերն է՝  Կողմ - 50,29% Դեմ…

48 mins ago

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում, մասնավորապես, ասվում է.…

50 mins ago