Լրահոս

ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ուրախ եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, ինչը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը: Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ապահովելով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Քանի որ աշխարհի ուշադրությունը COP29-ի հետ կապված սևեռվում է դեպի Բաքուն՝ Դուք լավ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը։ Կոչ եմ անում ավարտել գործընթացը ընթացիկ տարում։ Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը Ձեզ կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի Ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ: Հուսով եմ՝ Դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանում հանուն համատեղ բարգավաճման և բարօրության նոր կուրս ընտրելու համար»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago