Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով: Գրել է «Լուրերը»։
Հայաստանի` ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հեռվից ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը, ապա ներկայացվել է ստեղծված իրավիճակը:
Ճեպազրույցի ժամանակ Կոռնիձորի սահմանային հատվածից աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչով, ի՞նչ քայլեր է նախատեսում այս համատեքստում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն պատասխանել է կարդալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:
«Լուրեր»-ի թղթակիցն ընդգծել է՝ հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ, այդ թվում՝ դեղորայք, չի մտել ԼՂ: Արդյոք կա՞ն այլ գործուն քայլեր, որ հնարավոր կդարձնի հումանիտար բեռի՝ ԼՂ ուղարկելը:
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին է հրապարակվել:
Ակնկալում ենք, որ այն հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության առնչությամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…