Քաղաքականություն

Երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում. Թանդիլյան

Ապրելու երկիր կուսակցության նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ։

Չնայած, եթե քաղաքային այս իշխանությունները չեն կարողանում վերահսկել շինարարության, բարեկարգման, ճանապարհաշինության, առողջապահության և մյուս բոլոր ոլորտների ամենատարրական գործընթացները, զարմանալի կլիներ, որ նրանք ի վիճակի լինեին ապահովել մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։ Սա հերթական անգամ խոսում է միայն ու միայն այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը կիլոմետրերով հեռու է քաղաքային կառավարումից։

Ավելին, նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։ Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառը այն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ: Քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել մեր անվտանգությանը:»

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հոկտեմբերի 22-ին մեկնարկող…

19 mins ago

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Օսթին

Ուկրաինային 400 մլն դոլարի սպառազինություն կտրամադրվի. Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար…

32 mins ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր…

50 mins ago

Գևորգ Պապոյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան…

2 hours ago

Ակունք համայնքում ձյուն է տեղացել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ակունք…

2 hours ago