

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է.
«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր մեր ժողովուրդների բարեկամության ավանդույթը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր:
Կարևորվել են մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերը:
Երկուստեք շեշտվել է մասնավորապես տնտեսության ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, ընթացիկ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
Կողմերը երկուստեք շեշտել են նաև մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը, որոնք իրենց ներդրումը կունենան հայ-կիպրական բարեկամական հարաբերություններում:
Հանդիպմանը դրական է գնահատվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հետագա ընդլայնումը:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…