Հասարակություն

Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։

«Չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։ Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում» ֊ նշել է Վահան Քերոբյանը։ 

Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։ Անկնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

11 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

14 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

15 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

15 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

15 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

15 hours ago