Արցախ

Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում. Աբրահամյան

Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)` ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 
«Հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո:

Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կամ Հայաստանի իշխանության հետ կամ նրանց լռությամբ, Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման համաձայնություն կամ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու համար:

Միգուցե Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի դեմ մեծ հակազդեցություն կա:

Համենայդեպս Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից», – գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

6 mins ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

7 mins ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

8 mins ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

9 mins ago

«Ուկրաինան չի կարողանա ATACMS հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին». Օսթին

Ուկրաինան այլևս չի կարողանա ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին. Fox News-ին…

11 mins ago

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների…

13 mins ago