Տարածաշրջան

Ռուսաստանում զորակոչային տարիքն ավելացվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը ընդլայնում է զորակոչային տարիքի սահմանները՝ հասցնելով 18-30-ի:


Օրենքը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Փաստաթուղթը փոփոխության է ենթարկում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում զորակոչի նորմերը:

Նոր օրենքը սահմանում է, որ Ռուսաստանում ժամկետային ծառայության զորակոչի ստորին շեմը մնում է նույնը՝ 18 տարեկան: Վերին նշաձողը 27-ից բարձրանում է 3 տարով՝ մինչև 30 տարեկան։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից:
Զորակոչային տարիքի վերին սահմանի փուլային բարձրացում օրենքը չի ենթադրում. 2024 թվականի սկզբից պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու են 18-30 տարեկան ռուսաստանցիները։

Բացի այդ, Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է քաղաքացու համար արտասահման մեկնելը ծանուցագիրը նրան հանձնելու օրվանից, այդ թվում՝ աշխատանքի կամ ուսման համար: 

Պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց 27 տարին կլրանա 2023 թվականին, զորակոչի ենթակա չեն լինի։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

2 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

2 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

2 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

3 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

3 hours ago