Իսլամաբադում դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ Թոշահան պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով, հայտնում է Dawn տեղական թերթը։
«Շաբաթ օրը Իսլամաբադի դատարանը վճռեց, որ Թոշահանի գործով PTI-ի նախագահ Իմրան Խանի դեմ մեղադրանքները «ապացուցված» են և նախկին վարչապետին դատապարտել է երեք տարվա ազատազրկման», – հայտնում է թերթը:
2023 թվականի մայիսին Պակիստանի դատարանը վերականգնել էր նախկին վարչապետի ձերբակալման հրամանը՝ օտարերկրյա պետությունների ղեկավարներից ստացված նվերները վաճառելու գործով։ Մայիսի 9-ին Իմրան Խանը ձերբակալվել էր Ազգային հաշվետվության բյուրոյի (տնտեսական հետախուզություն) կողմից: Մայիսի 10-ին Իսլամաբադի դատարանը ութ օրով ձերբակալել էր Խանին։ Այնուհետև Պակիստանի Գերագույն դատարանը նրա ձերբակալությունն անօրինական էր համարել և հրամայել էր նախկին վարչապետին անհապաղ ազատ արձակել։ Մայիսի 12-ին Իսլամաբադի Գերագույն դատարանը Խանին գրավի դիմաց ազատ էր արձակել։ Դատավորների կոլեգիան հավանություն էր տվել Խանին գրավի դիմաց ազատ արձակելուն, նախ՝ երկու շաբաթ ժամկետով՝ մինչև մայիսի 26-ը, ապա մի քանի անգամ երկարաձգել էր այն։
Մարտի 24-ինտեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այս որոշումը կայացրել է Բելգորոդի շրջանի Ալեքսեևսկի…
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում…
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել…
ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր…