CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում չորս աղբյուրների, հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ձգձգել Ուկրաինայում պատերազմը մինչև 2024 թվականի վերջին նախագահական ընտրությունները։
Պուտինը հույս ունի, որ այս ընտրություններում կհաղթի Դոնալդ Թրամփը, կամ գուցե մեկ այլ հանրապետական, ով այդքան ակտիվ չի լինի Ուկրաինային օգնելու հարցում։ Դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի դիրքերը պոտենցիալ բանակցություններում կամրապնդվեն։
«Պուտինը գիտի, որ Թրամփը կօգնի իրեն։ Ինչպես դա գիտեն և՛ ուկրաինացիները, և՛ մեր եվրոպացի գործընկերները»,– նշել է CNN-ի աղբյուրներից մեկը և հավելել․ «Ուստի, թեև որևէ հստակ բան չենք տեսել այս առումով, բայց բոլորը մտածում են դրա մասին»։
Եվրոպացի դիվանագետը, ում անունը չի նշվում, CNN-ին ասել է, որ մինչև ԱՄՆ ընտրություններն Ուկրաինայում պատերազմը ձգձգելը հանդիսանում է «Պուտինի ծրագիրը»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը, չնայած իր դեմ նոր քրեական մեղադրանքներին, Հանրապետական կուսակցության ֆավորիտն է 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…
Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման…
Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…