Թուրքիայի հետ վիզային ռեժիմի պարզեցման հարցը կքննարկվի աշնանը։ Այս մասին IHA-ին հայտնել է ԵՄ–ում բարձրաստիճան աղբյուրը։
«Մենք չենք կարող կանխատեսել այս քննարկումների արդյունքը։ Թուրքիան շարունակում է մնալ թեկնածու երկիր և առանցքային գործընկեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- ասել է նա։
Մինչ այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստվում է վերակենդանացնել հանրապետության եվրաինտեգրման գործընթացը։ Ըստ նրա՝ խոսքը գնում է մաքսային միության շուրջ Բրյուսելի հետ երկխոսության մասին։














