ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում, հայկական պատվիրակության հետ, Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում։
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։ Հայկական պատվիրակությանն է ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։