Լրահոս 24/7
07.08.2023

«Ջրաշխարհ»-ու՞մ», թե՞ «Aquatek»-ում. ի՞նչ է կատարվել

«Ջրաշխարհ»-ու՞մ», թե՞ «Aquatek»-ում. ի՞նչ է կատարվել

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորից Երևան ժամանած մի խումբ հաշմանդամ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» առանց հիմնավորման արգելվել է։ Ավելի ուշ նոր գրառում հայտնվեց, որտեղ նշվում էր, թե միջադեպը եղել է ոչ թե «Ջրաշխարհ»-ում, այլ դրա հարևանությամբ գտնվող «Aquatek Sport Complex»-ում։ 

Հասմիկ Սողոմոնյանը, ով Վանաձորից Երևան եկած երեխաներից Հայկ Մարկոսյանի տատն է, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, թե դեպքը «Aquatek Sport Complex»-ում է եղել․ «Ես իմ ուզածին հասա։ Իմ ցանկությունն այն է, որ ոչ մի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող չբախվի նման խնդրի, ու այս աղմուկը դաս լինի սպասարկման ոլորտի համար»,- ընդգծեց Սողոմոնյանը։

Նշենք, որ կատարվածին արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Այնուհետ «Ջրաշխարհը» պարզաբանեց միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում, երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են «Ջրաշխարհ»՝ 8 հաշմանդամ երեխաների ընդունելու հարցով․ 

«Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել՝ երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալել և նրանց հանգիստը կազմակերպել, ինչպես նաև ծանոթացրել «Ջրաշխարհում» գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը՝ տղաները հեռացել են վերադառնալու պայմանով, բայց չեն վերադարձել»,– նշված է պարզաբանման մեջ։

Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել միջադեպի մյուս կողմի՝ «Aquatek Sport Complex»-ի ներկայացուցիչների հետ, բայց դա այդպես էլ չհաջողվեց։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան