Լրահոս 24/7
08.08.2023

Արցախում պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է․ Աբրահամյան

Արցախում պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է․ Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի ԱԺ ընտրություններին.

Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել:

Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:

Երկրորդ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր:

Դավիթ Իշխանյանն առաջին պատերազմի ազատամարտիկներից է, նոր ձևավորվող բանակի առաջին շրջանում գումարտակի հրամանատար է եղել:

Իր պահվածքով, վարքագծով, ազգային կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել:

Վտանգավոր, որովհետև մի կողմից Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, մյուս կողմից` պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է, դեռ չեմ խոսում քաղաքական դաշտում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին:

Անկասկած մեծ խնդիրներ են լինելու նաև երկրի կուրսի հետ կապված, որովհետև գործող նախագահն իր մոտեցումներում, մեղմ ասած, անկայուն է` տարբեր քամիների ու տրամադրությունների ազդեցության տակ, միաժամակ նույնիսկ այս առաջադրման պայմաններում ՀՅԴ-ն ու իշխող ուժը որոշ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունեն:

Համենայդեպս ընդդիմությունը կարևոր դիրք է զբաղեցնում. խորհրդարանի ղեկավարը Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, ով նախագահի հրաժարականի կամ այդ գործառույթի իրականացման անհնարինության պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններ: Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, որը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան