Լրահոս 24/7

Միջադեպի պատճառը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է եղել. ՄԻՊ

«Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար:

Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։

Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։

«Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձաց կարիքներին: Ստացված տվյալները վկայում են նաև, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք և անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝ վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։

Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների, ինչպես նաև համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը և եղանակային պայմանները՝ Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհ»-ի ծառայություններից։

Ձեռք բերված տվյալների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջադեպի պատճառը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, այլ՝ ընկերությանը պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը, ինչը Հայաստանի Հանրապետությունում կրում է համընդհանուր բնույթ։

Պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ՝ բազմիցս անդրադարձել է մատչելիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությանը՝ շեշտելով խոչընդոտների և արգելքների բացահայտման և վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։

Աշխատակազմը շարունակում է իրականացնել այս ոլորտի օրենսդրական դաշտի և պրակտիկայի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago