X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Գերմանիան կխրախուսի իր ընկերություններին՝ ներդրումներ կատարել Ուկրաինայում

Գերմանիայի իշխանություններն ընդլայնել են պետական երաշխիքները այն գերմանական ընկերությունների համար, որոնք կորոշեն ներդրումներ անել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այժմ երկրի կառավարությունը ծածկելու է ոչ միայն ներդրումների ամբողջական կորստի վնասը, այլև ներդրումային վարկերի տոկոսների վճարման փոխարկման և փոխանցման ռիսկերը:

«Խոսքը երկարաժամկետ վարկերի մասին է, որոնք գերմանական ընկերությունները հաճախ օգտագործում են, բացի կապիտալում սովորական մասնակցությունից, ուկրաինական դուստր ձեռնարկությունների ֆինանսավորման համար», – նշել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունից:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունը մինչև 2025 թվականը վճար չի գանձի Ուկրաինայում ներդրումների համար երաշխիքների հայտ ներկայացնելու համար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս