Լրահոս 24/7

Արցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ հանգուցալուծում

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և կոչ է անում ներգրավված կողմերին ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը:

Վերջին յոթ ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով իրականացվող բեռնափոխադրումները էլ ավելի սահմանափակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը հունիսի 15-ին ամբողջությամբ փակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախին) կապող ճանապարհը, ինչը հանգեցրեց աճող հումանիտար ճգնաժամի։

«Համաշխարհային քաղաքականությունը, տարածաշրջանային դինամիկան և կուսակցական դաշինքները հաճախ մթության մեջ են թողնում որոշ ճգնաժամեր և կենտրոնանում միայն դրանցից մի քանիսի վրա:

Արցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ ուշադրություն և հանգուցալուծում, որը դուրս կլինի արգելափակված կյանքի ճանապարհի բացման շրջանակից և կհանգեցնի արդարության ու հարատև խաղաղության հաստատմանը», – ասել Է Մերձավոր Արևելքում հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանը:

«Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը», – ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հուլիսի 25-ի հայտարարության մեջ:

«Մրգերը, բանջարեղենը և հացը օրըստօրե պակասում և թանկանում են, մինչդեռ այլ սննդամթերքները, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն»:

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը «երկար տարիներ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում», որտեղ էթնիկ հայկական տարածքը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը այդքան էլ արդյունավետ չէին, և 2020թ. երկու կողմերի միջև նոր պատերազմ սկսվեց, որը տևեց վեց շաբաթ մինչև կնքվեց զինադադար Ռուսաստանի միջնորդությամբ, ինչի արդյունքում Հայաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի որոշ մասեր և հարակից յոթ շրջաններ», – զեկուցում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը:

«Հայկական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց ճանապարհը շրջապատող տարածքները, և ըստ զինադադարի համաձայնագրի` ռուս խաղաղապահները կվերահսկեն և կապահովեն ճանապարհի անվտանգությունը»։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելու մարտավարությունը և կոչ է անում իր անդամներին հանդես գալ շրջափակման վերացման և անկեղծ բանակցությունների օգտին՝ արդար և տևական խաղաղություն ապահովելու համար:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago