Լրահոս 24/7

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալՍ.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունըԱրցախի Ազգային Ժողովը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական մարմին, մեծ դերակատարում ունի Արցախի առջև ծառացած ոչ միայն ներպետական, այլև միջազգային մարտահրավերների հաղթահարման հարցումՀայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը Արցախի ճակատագրի հարցում հանդիսանում է պետական լծակներին տիրապետող, սակայն մարգինալացված մի խմբակի կարծիք և չի արտացոլում ՀՀ քաղաքացիների մոտեցումներըԱրցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.

Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբՈղջունում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին, դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։

Ստեղծված իրավիճակում ազգային կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունիՀաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերինՎստահ է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ և պատրաստ է շարունակել կուսակցական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին»։

Թիվ 1

Recent Posts

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

1 hour ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

15 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

16 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

16 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

16 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

17 hours ago