Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը ֆրանսիական Լe Monde-ին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, և սովը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, այդ մասին թվիթերյան իր էջում գրում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․
«Մենք կրկնում ենք մեր պահանջն Ադրբեջանին՝ դադարեցնել սովի օգտագործումը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշել է նա։