Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։ Գերատեսչությունը նշել է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են։
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ։ Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։