Լոս Անջելեսի հայերը անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում: Բըրբանք քաղաքի բնակիչները փակել են փողոցը և երթով շարժվել կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան:
Ակցիայի մասնակիցները պահանջում են քայլեր ձեռնարկել՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը: Նրանք կոչ են անում կանգնեցնել ցեղասպանությունը: