X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ն կարող է Ֆինլանդիայում հարվածային զենք տեղակայել. Շոյգու

ՆԱՏՕ-ն կարող է Ֆինլանդիայում լրացուցիչ զորակազմեր և հարվածային զենք տեղակայել, որով կարող է խոցել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները․ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայի ժամանակ:

Նրա խոսքով՝ արևմտյան և հյուսիս-արևմտյան ռազմավարական ուղղություններում Ռուսաստանի ռազմական անվտանգության սպառնալիքները բազմապատկվել են:

Ֆինլանդիայի և, հնարավոր է, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նա անվանել է «լուրջ ապակայունացնող գործոն» և հավելել, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալուց հետո Ռուսաստանի ցամաքային սահմանը դաշինքի երկրների հետ աճել է գրեթե երկու անգամ:

Նախարարը նաև տեղեկացրել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության սահմանների անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդհանուր թվաքականի մասին․

«Հաշվի առնելով արևելաեվրոպական երկրների զինված ուժերը՝ Միութենական պետության սահմանների անմիջական հարևանությամբ տեղակայված է շուրջ 360 հազար զինծառայող, 8 հազար միավոր զրահատեխնիկա, 6 հազար հրետանային համակարգ և ականանետեր, 650 ինքնաթիռ և ուղղաթիռ», – ասել է նա։ 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս