Լրահոս 24/7

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայտարարությունը

ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը։

Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»․

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր գործունեությամբ հակադարձում առկա իրողություններին:

Միասնության խաթարում թույլ չտալու տրամաբանությամբ է ստեղծվել «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը», որն իր բազմաշերտ աջակցությամբ պատվար է հանդիսանում արցախյան նախաձեռնություններին:

Մեկ շարժման երկու ճակատները փոխգործակցային ոճով աշխատում են մեկ միասնական գերնպատակի՝ Ազատ, անվտանգ,երջանիկ հայկական Արցախի համար:Համակարգված աշխատանքը, երկուստեք մշակված ձևաչափով, արդեն ընթացքի մեջ է:

Օրերս տեսակամուրջով տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի շրջանակներում Երևանում հրավիրված մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները:

Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում»,- ասվում է հայտարարությունում:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

9 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago