Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (14:40) զոհերի թիվը հասել է 21-ի: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (ԱԻԿ), փոխանցում է Aliq.ge-ն։
Ըստ տեղեկության՝ աղետի էպիկենտրոնից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դեռահասի մարմին:
ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել է, որ դեռևս 12 մարդ որոնվում է: Նրա խոսքով, որոնողական աշխատանքներ են իրականցվում աղետի գոտու 9 վայրում: Այս պահի դրությամբ 4 զոհի ինքնությունը պարզվում է։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։
Արդեն 6-րդ օրն է՝ փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:
Ուշագրավ է, որ սողանքի հետևանքով անհայտ կորածների ցուցակում հայտնված քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է Թբիլիսիում:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Իրակլի Քարսելաձեն պարզաբանել է, որ անհայտ կորածների ցուցակում ընդգրկված և օգոստոսի 8-ին ոստիկանության կողմից հայտնաբերված քաղաքացին ընդհանրապես չի եղել Շովիում, իսկ անուն-ազգանունը անհայտ կորածների ցուցակում սխալ է մուտքագրվել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…