ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, թերություններին, կատարվող աշխատանքների որակին։
Նախարարը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսալցման աշխատանքների, գծանշումների, ճանապարհի եզրերի սպասարկման և այլ խնդիրների հետ։
Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել և՛ նախարարության, և՛ Ճանապարհային դեպարտամենտի կողմից և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։
Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։
Սպասարկող ընկերությունները հավաստիացրել են՝ թերությունները հրատապ կարգով կշտկվեն, իսկ առաջիկայում դրանց կրկնությունը կբացառվի։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…