Լրահոս 24/7

Միջազգային գործընկերների հետաքրքրությունը բավարար չէ, որ բեռը հասնի ԼՂ

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մեղման նպատակով բեռնված բեռնատարների թիվը հասավ 22-ի. Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի, որ այս օրերին առերեսվում է լրջագույն հումանիտար խնդիրների:

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գնահատելի և ողջունելի է այս քայլը, այն ի ցույց է դնում հստակ գիտակցումը, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամի իրական մասշտաբները և հետևանքները առավել քան իրական են, և անհրաժեշտ են գործուն և հասցեական քայլեր` այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով` այս խնդրի շուրջ միջազգային գործընկերների կողմից արձագանքը շարունակաբար աճում է, տարբեր խողովակներով պարբերաբար տեղեկություն է փոխանցվում իրավիճակի վերաբերյալ, այս իրադարձությունները լուսաբանվում են առավել համապարփակ և ամբողջական` հասցեական նշելով, թե ով է մեղավոր աս իրավիճակում, փաստացի արձանագրելով, որ Լաչինի միջանցքը փակ է, և հումանիտար հասանելիությունը ԼՂ առկա չէ:

«Իհարկե, միջազգային գործընկերների, հանրության և հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից այս հետաքրքրության աճը կարևոր է, սակայն փաստացի այն բավարար չէ, որ կյանքի ճանապարհը բացվի և հումանիտար բեռը հասնի ԼՂ»,- ասել է նա:

Հարցին` կա որոշակիություն` երբ հնարավոր կլինի հումանիտար բեռը հասցնել ԼՂ, Սարգսյանը պատասխանել է․

«Հետևողական քայլերը շարունակվում են, քննարկումներն ընթացքի մեջ են, հույս ունենք` օր առաջ հնարավոր կլինի դա, սնունդը, դեղորայքը կհասնեն հասցեատերերին և գոնե որևէ կերպ կմեղմեն առկա ճգնաժամը»:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

6 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

7 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

8 hours ago