X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել ամերիկահայերի հետ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է ընդունել ամերիկահայ ցուցարարներին։ Այս մասին իրենց էջերում տեղեկացրել են վերջին օրերին կազմակերպված ակցիայի մասնակիցնեը:

Հանդիպումը լինելու է վաղը:

Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին և նստացույց էին կազմակեպել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առաջ` պահանջելով հանդիպում հայամետ կոնգրեսականի հետ։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները Ադամ Շիֆից պահանջում էին մեկնել Հայաստան, այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին և դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս