Լեհաստանի զինված ուժերը մտադիր են լեհ-բելառուսական սահմանին տեղակայել 10 հազար զինծառայողի։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունից, այդ մասին Լեհական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Սահմանին կլինի մոտ 10 հազար զինվոր. 4 հազարն անմիջականորեն կօգնի սահմանի պահպանությանը, 6 հազարը կլինի տարածաշրջանում», – ասել է նա։
Բլաշչակի խոսքով՝ լեհական բանակն ակտիվորեն զարգանում է և զինվում արդի սարքավորումներով։

















