Աշխարհ
10.08.2023

Մենք ռուսների խոսքին չենք հավատում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Մենք ռուսների խոսքին չենք հավատում. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն պայմանով, որ ագրեսոր երկիրն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը մեր տարածքից, սակայն այդ պայմանավորվածությունները չեն լինելու ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին, ինչպես հայտնում է РБК-Украина-ն, ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

«Պուտինը գործընկեր չէ (բանակցությունների համար): Նա չափազանց լուրջ հանցագործություններ է կատարել: Կան անուղղակի պայքարի այլ դիվանագիտական ուղիներ: Բայց մենք հասկանում ենք, որ մենք երբեք չենք կարողանա Պուտինին և Զելենսկին տեսնել նույն սեղանի շուրջ», – ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա բանակցել Ռուսաստանի հետ միայն երկրի տարածքից ռուսական ուժերի դուրսբերումից հետո, բայց դա տեղի չի ունենա Պուտինի հետ։

«Այս նպատակին կարելի է հասնել պատերազմի և դիվանագիտության օգնությամբ: Մեր գեներալները գլուխ են հանում առաջինից, նրանց խնդիրն է մղել ռուսներին նահանջելու և հասկանալ, որ խոսելն ավելի լավ է, քան կռվելը: Ինձ հետաքրքրում է դիվանագիտությունը և երկխոսությունը, երբ դա հնարավոր է», – ասել է նա:

Այն մասին, թե հնարավո՞ր է բանակցություններ սկսել մինչ Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը, Կուլեբան ասել է, որ դա կախված է հանգամանքներից։

«Մենք ռուսների խոսքին չենք հավատում: Նախքան փոխզիջման գնալը (բանակցությունների հարցում), մենք կցանկանայինք համոզվել, որ դա լուրջ է, այլ ոչ թե կեղծիք:

Որ ռուսները հետո չեն վերադառնա, որ նորից հարձակվեն մեզ վրա: Ես հասկանում եմ այս հարցերն ու դրանց տրամաբանությունը, բայց միանշանակ պատասխաններ չեմ կարող տալ, վտանգված է միլիոնավոր մարդկանց կյանքը»,- շեշտել է ԱԳ նախարարը:

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան