Լրահոս 24/7
11.08.2023

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լուրերը, որոնք գրեթե ամեն օր գուժում են զոհերի մասին, խորը անհանգստանալու առիթ պետք է լինեն բոլորիս համար։

Պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ զոհերն ու վիրավորները էականորեն պակասեն։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը․

«Երեք հիմնական գործոն են ազդում ճանապարհային անվտանգության վրա՝ վարորդի վարքագիծը, տրանսպորտային միջոցի սարքին լինելը և նորմերին համապատասխանությունը և ճանապարհային ենթակառուցվածքները (ճանապարհի ծածկույթ, կահավորում նշաններով, այդ թվում գծանշաններով և այլն):

Պետական կառավարման համակարգը պետք է բարելավի ճանապարհային ենթակառուցվածքները, ինչն ինտենսիվ իրականացվում է վերջին տարիներին, ապահովի տրանսպորտային միջոցների տեխզննման պատշաճ համակարգ, վարորդական իրրավունք ստանալու խիստ քննություններ սահմանի, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Վարորդներն ու հանրության մնացած անդամներն էլ պետք է հնարավորինս անվտանգ ճանապարհային վարքագիծ դրսևորեն։ Այս առումով շատ կարևոր են մի քանի հիմնական գործոն՝ վարելիս ուշադրությունը չշեղելը (հեռախոսով խոսել, ծխել և այլն), անսթափ վիճակում չվարելը, սահմանված արագությունը չգերազանցելը և անկանոն չվարելը։

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ։ Բացարձակ թվով մենք 2021 թվականի համեմատ ունենք դրական դինամիկա՝ 2021թ. ունեցել ենք 368 զոհ։ Սակայն 100.000 բնակչին բաժին ընկնող զոհերի թվով՝ մոտ 11, մենք դեռ շատ բարելավվելու տեղ ունենք։

Շատ են երկրները, որոնք ունեն 3-4 զոհ 100.000 բնակչի հաշվով, հետևաբար մենք էլ կարող ենք և պետք է փորձենք հասնել այդ իրավիճակին։ Եկեք բոլորս մտածենք այս ուղղությամբ, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ այս դժբախտությունից», – գրել է նա։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան