Լրահոս 24/7
11.08.2023

Եվս 500 մլն դրամ վերարտադրողական առողջության ծրագրի համար

Եվս 500 մլն դրամ վերարտադրողական առողջության ծրագրի համար

Հայաստանի կառավարությունը 500 մլն դրամ կհատկացնի վերարտադրողական առողջության ծրագրի համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ դեռ 2019թ․ է մեկնարկել պետպատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայութունների հասանելիությունը բնակչության համար։

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը՝ ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է։ Կատարված փոփոխությունների արդյունքում սկզբնական հատվածում նախկին 38 բնակավայրի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչներ հնարավորություն ունեցան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը կապված էր 2020թ․ պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվեց նաև մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց երջանկության ճրագը։

Ուրախությամբ նշեմ, որ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ, և արձանագրվում են լավ արդյունքներ, որ համադրելի են միջազգային ցուցանիշների հետ։

Այս ծրագրի գործարկման ընթացքում արդյունավետությունը, այսինքն՝ ծնվածների թիվը կազմել է 31.6%, ինչը բավարարում է զարգացած երկրների միջին ցուցանիշներին»,- պարզաբանեց Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ այս տարվա հունվարին ծրագիրը վերափոխվեց, և շահառու դարձան մինչև 36 տարեկան, 2 և ավել տարի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, սահմանամերձ բնակավայրերում բնակվող 36-42 տարեկան կանայք, որոնք ունեն 2-րդ երեխա ունենալու դժվարություններ.

«Միայն 2023թ․ 7 ամսում սպասարկվել է 2876 շահառու, արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. ընթացքում գրեթե կրկնակի շատ հղիություն է եղել, քան 2022-ի ողջ ընթացքում։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան