ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է առանց թիմերի կողմից նախապես ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։
Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։
Փաշինյանն ընդգծեց` անգամ համաձայն է, որ կառավարության անդամներն աշխատանքային օրերն օգտագործեն այդ նպատակով։
Վարչապետը շեշտեց` դա պետք է արվի ոչ պաշտոնական հագուստով և, առհասարակ, ոչ պաշտոնական տարբերակով։
«Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել»,- ասել է նա։














