Լրահոս 24/7
11.08.2023

Թանդիլյանը անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհներին

Թանդիլյանը անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհներին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրում բռնկվող հրդեհներին:

Նուբարաշենի աղբավայրում հրդեհն արդեն սովորական է դարձել։ Վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին, այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։ Ու չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ տարածքում անվտանգության կանոններ պահպանելն այդպես էլ չի հաջողվում։

Բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակն ավելի է վատթարանում, ու առանց այն էլ ծանր օդում թունավոր գազեր, ծուխ և փոշի է ավելանում։

Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։

Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները, այն է՝ աղբի տեսակավորում, տեսակավորված աղբի տեղափոխում, տեսակավորված աղբի պահեստավորում, պիտանի և ոչ պիտանի աղբի առանձին տեսակավորում։ Պիտանի աղբն ուղարկվում է վերամշակման և արդյունքում էներգիա է ստացվում, իսկ ոչ պիտանին հատուկ պայմաններում հողի շերտի տակ է թաղվում»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ այս ամենի, համապատասխան քանակի և սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող աղբավայրերի բացակայության, աղբի թերի վերամշակման ու թերի տեսակավորման պայմաններում նվազագույնը, ինչ անհրաժեշտ է անել, գոնե անվտանգության տարրական կանոնները պահպանելն է։

«2016 թվականից խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակվում է անհայտ մնալ։Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել»,- եզրափակել է իր գրառումը։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան