Լրահոս 24/7
11.08.2023

«Գաղտնի» նվիրատուն հայրս է. ԿԸՀ նախագահ

«Գաղտնի» նվիրատուն հայրս է. ԿԸՀ նախագահ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, թե իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել։

«Սովորաբար նախընտրել եմ չանդրադառնալ իմ մասին անհեթեթ և անհիմն հրապարակումներին, կամ էլ բավարարվել եմ հրապարակման հեղինակին պարզաբանում ուղարկելով։ 
Այս կերպ՝ հրապարակմանը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադառնալու պատճառն այն է, որ խնդրո առարկա նյութը տարածվել է մի քանի լրատվամիջոցներով, որպես «Ժողովուրդ» օրաթերթից մամուլի տեսություն (armlur.am կայքը, այսինքն նույն ինքը «Ժողովուրդ» օրաթերթը, ևս իր իսկ հրապարակումը որպես մամուլի տեսություն է տարածել): Հրապարակման հիմքում իմ գույքի և եկամուտների հայտարարագրում ներկայացված տվյալներն են, սակայն բուն հոդվածը իրականության խեղաթյուրված ներկայացում է։  
 
Այսպես, հրապարակման մեջ նշված է․ «․․․ իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել»։ Պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման ու հրապարակման կարգից տեղյակ ցանկացած ոք գիտի, որ պաշտոնյան չի կարող չնշել գույքի ձեռքբերման աղբյուրը, և հայտարարագրում այդ տվյալը միշտ գրվում է։ Ինքը՝ պաշտոնյան չի որոշում, թե իր հայտարարագրի որ տվյալները պետք է հրապարակի ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ։ Եթե պաշտոնյայի հայտարարագրում առկա տվյալը ներառված է պաշտպանված և հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկում, ապա լրագրողները գիտեն, որ կարող են դիմել համապատասխան պաշտոնյային և պարզաբանում պահանջել։ Եթե պաշտոնյան կհրաժարվի, ապա լրագրողը ազատ է գրել իր երևակայած ցանկացած դատողություն։ Բնական է սակայն, որ նշված լրատվամիջոցի ոչ մի ներկայացուցիչ ո՛չ ինձանից, ո՛չ էլ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարից մեկնաբանություն չի պահանջել։   

Բայց, եթե «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ինձանից հետաքրքրվեր, թե այս ինչ գույք է, որը նվիրատվությամբ ստացել եմ, ապա կպատասխանեի, որ դա իմ հայրական տան մի մասն է, որը հայրս՝ Միսակ Մնացականի Հովակիմյանը 2020 թվականին նվիրել է ինձ։ Իսկ մյուս մասը նվիրել է եղբորս՝ Հայկ Միսակի Հովակիմյանին։ Հնարավոր հաջորդ հարցը կանխելով նաև կասեի, որ այդ տունը հայրս սկսել է կառուցել 1973 թվականից։ 

Կպարզաբանեի նաև, որ երկրորդ անշարժ գույքը, որի մասին նշում կա հայտարարագրում, մեր այգում իմ ձեռքով կառուցված զրուցարանն («բեսեդկան») է, իսկ համատեղ սեփականությամբ հողը, մեր տան հողամասից 15 ք/մ մակերեսով մի հատված է, որը տան բաժանմամբ պայմանավորված ժամանակին այդպես է գրանցվել, որպես իմ և եղբորս համատեղ սեփականություն։ 

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, եթե հարցներ, թե 2005-ին հիմնադրված այդ ինչ ՍՊԸ է, որի միակ բաժնետերն եմ հանդիսանում, ապա կպարզաբանեի, որ այն ընտանեկան բիզնես է եղել և 2011 թվականի դեկտեմբերից գործունեությունը կասեցված է, ու այդ տվյալը առկա է ՊԵԿ-ում։ Եթե հարցնեին, թե ինչու կնոջս հայտարարագրում եկամուտների մասին ոչինչ նշված չէ, չնայած անհատ ձեռներեց է, ապա կպարզաբանեի, որ պարզ պատճառով, չնայած կինս անցած տարի է գրանցվել որպես անհատ ձեռներեց, բայց դեռևս գործունեություն չի ծավալել։ Եթե մեղք է գործել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։  


Կարող էին ավտոմեքենայի մասին էլ հարցնել, ես էլ կպատասխանեի, որ այն գնել եմ 2021 թվականի օգոստոսի 23-ին, 2 մլն դրամով, քանի որ որդիս վարորդական իրավունք էր ստացել, և տանն արդեն վարորդ ունեինք։ Ես ինքս ավտոմեքենա չեմ վարում և չեմ էլ սիրում վարել։ «Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել»,- պնդումն ինձ մի փոքր մտահոգեց, որովհետև մինչ այս կարծում էի, որ կյանքս դեռ առջևում է, որ ընդամենը կեսն եմ ապրել։ Ինչևէ, հոդվածագրին քաջ առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում և հույս ունեմ, որ եթե ապագայում ինքը կամ իր գործընկերներից որևէ մեկն անձիս վերաբերյալ հարցեր ունենա, ապա անձամբ ինձանից պատասխան ստանալու պատվից ինձ չեն զրկի»,- ասվում է ԿԸՀ նախագահի տարածած պարզաբանման մեջ։   

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան