Օգոստոսի 1-3-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնում առաջին անգամ անցկացվեց Ազգային երիտասարդական համաժողովը: Այնկազմակերպվել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:Համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն էր։
Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթացան ինտերակտիվ և ներառականձևաչափով, որի ընթացքում տեղի ունեցան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման ևմշակութային միջոցառումներ:
Որպես գլխավոր գործընկեր՝ Ֆասթ Բանկի համար կարևոր է սփյուռքի հայ երիտասարդության՝Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, միմյանց հետ կապեր հաստատելուայս բացառիկ հնարավորությունը:














