Լրահոս 24/7
12.08.2023

Օհանյանը կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա

Օհանյանը կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա

​​«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչության հետեւանքով ստեղծված օրհասական իրավիճակը․ ուշաթափություններ ժամեր տևող հացի հերթերում, թերսնման պատճառով հղիության արհեստական ընդհատումների շեշտակի աճ և այլն։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Բերձորի (Լաչինի) միջանցքում ցեղասպանություն են։ (Առանձին շնորհակալական նամակ է հասցեագրվել նաեւ Լուիս Օկամպոյին՝ նման օբյեկտիվ եզրակացության համար)։

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։

Նա նաև կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին «Հայաստան» խմբակցության ղեկավարը նամակներ է ուղարկել նաև, երբ ապօրինաբար առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։

Իրենց գործընկերներին նույնաբովանդակ նամակներ են ուղարկել «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ եւս։

Լրահոս
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան