Հունաստանի Կրետե կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10։49-ին։ Օջախը գտնվել է ծովում՝ ափին մոտ՝ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։














