Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում շինհրապարակների համար սահմանված նոր կանոնակարգերին՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 1-ից դրանք ուժի մեջ կմտնեն։
«Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ից մեր վարչարարությունը սկսելու է գործել։ Շատ և շատ անհարմարություն երևանցիներին պատճառվել է շինհրապարակների ոչ բարվոք վիճակից, երբ քար են տաշում բնակարանիդ կողքին, և ամբողջ փոշին գալիս, լցվում է քո տուն․ ի՞նչ մեղավոր են մարդիկ։ Հիմա մենք գտել ենք դա վերահսկելու մեխանիզմը»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շինհրապարակների համար սահմանել է փոշու որսիչ ցանցեր, բայց դա սկզբունքային չէ, եթե գտնվեն այլ լուծումներ.
«Մեզ համար կարևոր է փոշու առկայության ցուցանիշը։ Պետք է կենտրոնանալ սարքերի վրա, որ պետք է դրվեն շինհրապարակներում։ Կա՞ փոշի, թե՞ ոչ։ Սա է արդյունքի գնահատման ճիշտ մեթոդը, որովհետև կարող է՝ մենք էլ վաղը ստանդարտը փոխենք։ Դրա համար հիմնականում պետք է կենտրոնանալ սարքերի տվյալների վրա»։
Ավինյանը նաև նշել է, որ Երևանում կար շինարարության նոր ստանդարտների կարիք, որը ընդունվել է ու պետք է պահպանվի։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…